Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը, և ես մտածեցի՝ դա հարգանքի նշան կլինի ինչպես զոհերի, այնպես էլ Հայաստանի կառավարության նկատմամբ. «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելությանը։
«Երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա իրենց համար շատ կարևոր վայր է։
Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել շատ սարսափելի բան մի փոքր ավելի, քան 100 տարի առաջ։ Դա շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով։ Այսպիսով, ես մտածեցի՝ դա հարգանքի նշան կլինի ինչպես զոհերի, այնպես էլ Հայաստանի կառավարության նկատմամբ, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է եղել տարածաշրջանում»,-նշեց նա՝ նշելով, որ ինքն առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելել է Հայաստան։
Վենսը հայտնեց նաև, որ վաղն իրենք Ադրբեջանում ևս այցելելու են նրանց համար մի քանի կարևոր վայրեր։










