Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս


Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս
Փետրվար 10 16:30 2026

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Հայաստան այցի ավարտին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցին։

«Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,-նշել է նա։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ «խաղաղության կնքումը մի քայլ է, խաղաղության պահպանումը հաջորդ քայլն է»։ 

«Շատ արդյունավետ 24 ժամ ունեցա այստեղ։ Շատ ուրախ եմ այն բանի համար, թե որտեղ ենք հասել։ Երաշխավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը՝ հնարավորություն ենք ստեղծում, որ խաղաղության համաձայնությունը պահպանվի»,-ասել է նա։