ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը


ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը
Փետրվար 10 15:20 2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X սոցիալական ցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի վերաբերյալ գրառումը, որտեղ երկու անգամ օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը։

Գրառումը մի քանի ժամ հասանելի է եղել, այնուհետև հեռացվել է էջից։

Ավելի ուշ Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը նոր հրապարակում է կատարել՝ անդրադառնալով միայն Ծիծեռնակաբերդ այցին՝ առանց «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հիշատակման։