Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
«Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում:
Ընդդիմություն էլ պետք է կարողանալ լինել: Պոպուլիզմն ընդդիմության կարևոր գործիք է, նորմալ է, որ կիրառում են, բայց իրողություններն ընդունելու անկարող ընդդիմությունն ի վիճակի չէ մի օր գալու իշխանության: Հետևաբար, այն գործելաոճը, որ ունի հայաստանյան ընդդիմությունը, հուշում է մի բան՝ առավելագույնը, որ նրանք ուզում են, ծայրագավառ լինելն է»:










