Նույն դեղը Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստանում, եթե սա հնարավոր է Վրաստանում, մենք պարտավոր ենք անել ուժեղ Հայաստանում. «Մեր ձևով»-ի խոսնակ (տեսանյութ)


Նույն դեղը Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստանում, եթե սա հնարավոր է Վրաստանում, մենք պարտավոր ենք անել ուժեղ Հայաստանում. «Մեր ձևով»-ի խոսնակ (տեսանյութ)
Փետրվար 10 12:03 2026

Նույն դեղը Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստանում: Սա փաստ է, ոչ թե կարծիք: Այս մասին ասել; է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

 

 

«Դեղերի գների 20 տոկոս և ավելի էժանացումը Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից երրորդն է, որն ազդելու է նախևառաջ բնակչության լայն հատվածի վրա:

 

100 անուն լայն սպառման դեղերի գներ նվազելու են, սա թեթևացնելու է թոշակառուների ու քրոնիկ հիվանդների բեռը, նրանք այլևս ստիպված չեն լինելու կանգնել հաց թե դեղ ընտրության առջև:

 

Եթե սա հնարավոր է Վրաստանում, մենք պարտավոր ենք անել նաև ուժեղ Հայաստանում»,- նշել է նա: