«5 միլիարդ դոլար Թրիփփի հիմնադրամից. մի՞թե խոսքը հենց այն 5 միլիարդի մասին է». Ալեքսան Ալեքսանյանը հիշեցնում է՝ ինչպես Սերժ Սարգսյանը կտրուկ հրաժարվեց Ալիևի առաջարկից (Տեսանյութ)


«5 միլիարդ դոլար Թրիփփի հիմնադրամից. մի՞թե խոսքը հենց այն 5 միլիարդի մասին է». Ալեքսան Ալեքսանյանը հիշեցնում է՝ ինչպես Սերժ Սարգսյանը կտրուկ հրաժարվեց Ալիևի առաջարկից (Տեսանյութ)
Փետրվար 10 07:43 2026

«Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը անդրադարձել է իշխանամերձ շրջանակների պնդումներին, ըստ որոնց  ԹՐԻՓՓ հիմնադրամի միջոցով  5 միլիարդ դոլար է բերվելու Հայաստան։

«Սա լսելով՝ ակամայից հիշեցի մի ձայնագրություն՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև»,- ասել է Ալեքսանյանը՝ հրապարակելով ձայնագրությունը, որում Սերժ Սարգսյանը կտրուկ հրաժարվում է Ալիևի առաջարկից.

«Տուր նրան շրջանները (Արցախի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 միլիարդ դոլար է խոստացել»,- ասում է Լուկաշենկոն։

«Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,- արձագանքում է Սերժ Սարգսյանը՝ անմիջապես մերժելով առաջարկը։

Ալեքսանյանը այս ձայնագրության մասին հիշեցնելուց հետո նշում է. «Ամեն ինչից անկախ՝ տարակուսանք առաջացավ այս գումարների՝ նույնական լինելու մասին։ Եկեք հասկանանք՝ ինչքանո՞վ են այս գումարները նույնը»։