Վենսը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում


Վենսը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում
Փետրվար 9 23:28 2026

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որը տեղի կունենա հունիսի 7-ին։

«Խնդիրը նրանում է, թե ինչպես ենք խաղաղության գործընթացը հաջորդ, լավ փուլ տեղափոխում, ինչպես ենք վարչապետին պահում լավ տեղում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում»,-ասել է Վենսը այսօր Փաշինյանի հետ ասուլիսում։

«Եվ, եթե իմ աջակցությունը որևէ բան նշանակում է, ինքը դա ունի։ Սա այն մարդն է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն», - նշել է Վենսը։