Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել


Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Փետրվար 9 19:41 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին  համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ Վենսի հետ ասուլիսի ժամանակ։

«Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը»,- ասաց Փաշինյանը։