Այո՛, դեղերի գները կարող ենք նվազեցնել, թույլ մի տվեք, որ ասեն, թե դա անհնար է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)


Այո՛, դեղերի գները կարող ենք նվազեցնել, թույլ մի տվեք, որ ասեն, թե դա անհնար է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Փետրվար 9 16:51 2026

Մենք գրել ենք 20 տոկոս էժան դեղորայք, բայց դա գրել ենք նրա համար, որ գերակատարենք այդ ծրագիրը: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Վրաստանում այն դեղերը, որոնք 5000 դրամից բարձր են, անգամներով ավելի էժան են, քան Հայաստանում: Ուսումնասիրել ենք փորձը, թե ինչու է Վրաստանում դեղագործական արտադրությունը էժան, չէ որ հեռավորությունը մի քանի կիլոմետր է:

Պատասխանն է՝ պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է «IRP»: Պետությունը գնում է եվրոպական այն երկրները, որտեղից որ դեղ է գնում վրացական գործարարը, և հաշվում է, թե այդ դեղի գնման պարագայում մինչև Վրաստան հասցնելը ինչ վերին գին պետք է ունենա, դնում է վերին գինը:

 

Այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում: Այն օգնելու է կենսաթոշակային տարիքի մեր տատիկ-պապիկներին, որպեսզի իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան: Մենք պետք է լուծենք այս հարցը «IRP» համակարգի միջոցով, որով լուծել է Վրաստանի Հանրապետությունը»,- նշել է նա: