Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության 2025թ. հոկտեմբերի 23-ի N 1499-Ա որոշմանը, որով «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ին առանց մրցույթի տրամադրվել և ուղղակի վաճառքով օտարվել է հողամաս։
Մանուկյանը նշում է, որ խոսքը վերաբերում է շուրջ 125 հազար քմ հողատարածքի, որի շուկայական արժեքը, ըստ նրա, կարող է կազմել առնվազն 250 մլն դոլար, և հարցադրում է անում՝ արդյո՞ք սա կոռուպցիա է, թալան, թե՞ այլ երևույթ։
Նա ընդգծում է, որ Կասկադի ավարտի համար պահանջվում է մոտ 50 մլն դոլար, ինչի համատեքստում հարց է բարձրացնում հողատարածքի տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ։ Մանուկյանը նաև հայտնում է, որ պատրաստվում է սկսել Կասկադին վերաբերող հրապարակումների շարք։
Գրառման վերջում նա տեղեկացնում է, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը իրեն դատի է տվել։










