Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը


Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Փետրվար 7 10:53 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես`

քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների, հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի,

քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները:

Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ: