Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան


Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Փետրվար 6 14:31 2026

Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով:

Գանգատում նշվել են Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ:

Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան, ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք) դատական նիստը շարունակվելու է այսօր՝ 06.02.2026թ․, ժամը 15:00-ին (սկսվելու է 30 րոպե ուշացումով): Հրապարակվելու է խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման հետ կապված վերաքննիչ դատարանի որոշումը:

Դատական նիստը դռնբաց է: