Ինձ պետք ա, որ իմ երկիրը զարգանա. իմ որդին՝ Հովհաննեսը, ոչ ցանկություն, ոչ էլ իրավունք ունի պատգամավոր դառնալ. Գագիկ Ծառուկյան


Ինձ պետք ա, որ իմ երկիրը զարգանա. իմ որդին՝ Հովհաննեսը, ոչ ցանկություն, ոչ էլ իրավունք ունի պատգամավոր դառնալ. Գագիկ Ծառուկյան
Փետրվար 5 22:59 2026

 

 

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր՝ տնտեսությունից և գյուղատնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն ու սոցիալական խնդիրներ. այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համացանցային էջից:

«Քննարկումների առանցքում էին արտագաղթը, գյուղոլորտի զարգացումը, ընտանիքների կայացումը, թոշակառուների խնդիրները և երիտասարդների դերը երկրի զարգացման գործընթացում։ Այսպիսի մտածող, ակտիվ ու պատասխանատու երիտասարդությամբ պետությունը ունի ուժեղ ապագա»,- նշել է քաղաքական գործիչը:

Հանդիպման մասին պատմող տեսանյութում էլ Գագիկ Ծառուկյանը ասել է. «Մենք դիմում ենք բոլորին, ամեն մեկը ներկայացնում է իր խնդիրը, ինչը լուծվելու դեպքում, արդեն ավելի լավ կլինի. մարդը կզգա, որ իր մասին մտածող կա, հնարավորություն տվող կա:

  

Իմ պես մարդուն ի՞նչ է պետք, ամեն ինչ ունեմ. Ինձ պետք է, որ մեր երկիրը զարգանա, հզորանա և անվտանգ լինի, տնտեսությունը զարգանա, երիտասարդության դեմքին ժպիտ լինի»: