Մտածող, ակտիվ ու պատասխանատու երիտասարդությամբ պետությունը ունի ուժեղ ապագա․ Գագիկ Ծառուկյան


Մտածող, ակտիվ ու պատասխանատու երիտասարդությամբ պետությունը ունի ուժեղ ապագա․ Գագիկ Ծառուկյան
Փետրվար 5 22:40 2026

Գագիկ Ծառուկյանը գրել է.

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր՝ տնտեսությունից և գյուղատնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն ու սոցիալական խնդիրներ։

Քննարկումների առանցքում էին արտագաղթը, գյուղոլորտի զարգացումը, ընտանիքների կայացումը, թոշակառուների խնդիրները և երիտասարդների դերը երկրի զարգացման գործընթացում։

Այսպիսի մտածող, ակտիվ ու պատասխանատու երիտասարդությամբ պետությունը ունի ուժեղ ապագա»։