Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է.
«Այսօր պարզվեց, որ ՊՆ-ն, փակելով գնդերեցների ծառայությունը, այլընտրանքային ձև է գտել այդ բացը լրացնելու համար և բոլոր ուրացողներին, դավաճաններին, կարգալույծ եղած հոգևորականներին և բանակում ծառայող որոշ հոգևորականների, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանը, առաջարկում են ՊՆ-ում պաշտոններ՝ մայորի հաստիքով՝ 700 հազար դրամ աշխատավարձի խոստումով»։
Տեր Զարեհը նկատեց, որ հասել ենք այնտեղ, որ ՊՆ-ի ծախսերի հաշվին հովանավորում են եկեղեցահալած իրենց քաղաքական օրակարգը, մարդկան վճարած օրինական հարկերից կաշառք են տալիս՝ իբրև գնդերեցներ պաշտոններ առաջարկելով ՊՆ-ում։
«Կարևոր է իմանալ։ Փորձում են կաշառել հոգևորականներին։ Եթե այդպես չէ, թող հերքեն»,- հայտնում է Տեր Զարեհը։










