22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա


22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա
Փետրվար 4 20:55 2026

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի մուտքի մոտ Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Ք․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, քարերին բախվելով կողաշրջված հայտնվել ձորակում։

 

Վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։