Միքայել Սրբազանի գործով որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 6-ին։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից, իհարկե, եղել են դատական պրակտիկայում դեպքեր, երբ դատարանը խորհրդակցել է և արագ որոշում է կայացրել, բայց այս գործով, ըստ փաստաբանի, շատ բարդություններ կան։
«Գուցե օբյեկտիվորեն դատարանը որոշակի հարցեր քննարկելու անհրաժեշտություն ունի։ Ես առիթ եմ ունեցել ասելու, որ եթե փաստաբանները արդարադատության ակնկալիք չունենան, դատարան չեն կարող մտնել։Հետևաբար, լիահույս լինենք, որ վերաքննիչ դատարանը այս կազմով հա նախ խափանման միջոցին վերաբերող արդարացի որոշում կկայացնի։ Ամենամեծ ակնկալիքով խափանման միջոցը ընդհանրապես կվերացնի, եթե մեր ամենամեծ ակնկալիքը չիրագործվեց, գոնե քրեադատավարական հարկադրանքի մյուս միջոցները, ինչպիսիք են՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը՝ համակցված գրավով, նույնպես կիրառելի են և գուցե այս խափանման միջոցների կիրառման հնարավորությունն առաջանա։Ամեն դեպքում, հասկանալի է, որ կոլեգիալ մարմնի փոխարեն, կանխադատողություն, փաստաբանները չեն կարող անել»,- ասաց Միքայել Սրբազանի պաշտպանը։
Նրա խոսքով՝ պաշտպաններն իրականացրել են պաշտպանություն ամբողջ ծավալով և հիմա դատավորների հերթն է իրական արդարադատություն իրականացնելու։
Անդրադառնալով բացարկի միջնորդության մերժմանը, Ֆարմանյանն ասաց․
«Միքայել Սրբազանի գործի առաջին օրվանից մենքում ընտրովի արդարադատության ճիրաններում։Ամեն ինչ ընտրովի է կատարվում և դա քաղաքական հետապնդման ամենավառ դրսևորումն է։ Ինչպես գիտեք, երկրի վարչապետը, ուրեմն, 2025 թվականի հունիսի 27-ից, երբ սրբազանը դեռ պետք է արգելանքի վերցվեր, արդեն իր ֆեյսբուքյան էջով սկսել էր իր քաղաքական ճնշումները, և այն իր արդյունքը բացասական իմաստով տվեց»։
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե Հանրապետությունում չկան քաղաքական բանտարկյալներ, եթե լինեին՝ ԵԽԽՎ-ն կարձանագրեր, Ֆարմանյանն արձագանքեց․
«Ի հակադարձում Սրբուհի Գալյանի հարցազրույց եմ տվել ու ասել եմ, որ ինքը իրականությանը չհամապատասխանող և իրենց պատրանքային իրավականության ֆոնն են երկրում ստեղծում։ Մինչդեռ երկրում հակաիրավական գործընթացներին այլևս հաշիվ ու համար չկա, որ մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, նույնիսկ կալանքի դատավորն է նույնը, ինչի մասին է խոսում տիկին Սրբուհի Գալյանը»։
Չմանրամասնելով Միքայել Սրբազանի առողջական վիճակին վերաբերող մանրամասները, փաստաբանը միայն ընդգծեց, որ անհրաժեշտություն կա կրկին վիրահատության։
«Վիրահատության անհրաժեշտություն էր եղել և վիրահատվել էր սրբազանը, հետվիրահատական բարդ շրջանը հաղթահարել է։ Հետո՝ 2026 թվականի հունվարի 19-ին վատ ինքնազգացողություն է ունեցել, նորից հետազոտություններ են արել և հունվարի 26-ին նոր միջամտություններ են արել։ Երկրորդ բժշկական միջամտություն պլանավորվում է 2026 թվականի փետրվարի 10-ին»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










