«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.
«Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի։ Կարծում եմ՝ անգամ պահանջն է պարզ՝ դուք հրապարակում եք մեր ուզած նախագծի տեքստը, մենք ստորագրում ենք նախաստորագրած թուղթը, դուք դրանով խաբում եք ժողովրդին, հետո փոխում եք Սահմանադրությունը։
Թե էլ ինչեր են այսպես պայմանավորվել, դեռևս չգիտենք, բայց կարծում եմ՝ սա պետք է ևս մեկ առիթ դառնա գործող վարչախմբին մերժելու համար։
Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար»։










