Մարտին կլինի նոր Սահմանադրության տեքստը, որը հրապարակային կլինի, այս մասին 2024 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Տեքստը պատրաստ կլինի այս տարի՝ մարտ ամսին: Եվ մենք արդեն պետք է սկսեն մեր իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել են սահմանադրական խորհրդի կողմից: Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը այլ կերպ, քան հանրաքվեով չի կարող ընդունվել: Նախարարը նշեց, որ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով կարտահայտի իր կամքը Սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ:










