Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ Սեթ Պողոսյանը, պահանջում է հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները, որովհետև, նրա պնդմամբ, դա վիրավորում է բժիշկներին: Նա գրել է.
«Հաջորդը պետք է հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները:
Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի:
Այս երեվույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը եվ մասնագիտական կարողությունները Հ.Գ էտ նույն ա, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն՝ երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները եվ դրանց խիստ պահպանումը»:
Զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հայտարարում են, որ պայքարում են ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ:










