Վանաձորում 53-ամյա քաղաքացին կրակել ու սպшնել է գազալցակայանի աշխատակցի շանը


Վանաձորում 53-ամյա քաղաքացին կրակել ու սպшնել է գազալցակայանի աշխատակցի շանը
Փետրվար 4 12:19 2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 31-ին, ժամը 11։30-ի սահմաններում, Գուգարք բնակավայրի սկզբնամասում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահի և նրան հարակից գազալցակայանի տարածքից կրակոցի ձայներ են լսվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 11։20-ի սահմաններում, հասարակական վայրում նշված հանդիսությունների սրահի տարածքում կրակոց արձակած՝ այդ կերպ հասարակական կարգը խախտած անձը հանդիսանում է նույն ռեստորանը շահագործող, Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Մ․-ն։Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Մ․-ն ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնել է, որ իրեն պատկանող քաղաքացիական ողորկափող հրացանով կրակելու միջոցով շուն է սատկացրել։

Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից, Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյ Մ․-ին։Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։