Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն


Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն
Փետրվար 3 22:39 2026

Փետրվարի 5-ին, ժամը 19:00-ին Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից.

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»: