Ինչո՞ւ մանկատան բազմաթիվ նորածիններ ձայն չէին հանում. պատմություն, որը լսելիս մարդու մարմնով սարսուռ է անցնում


Ինչո՞ւ մանկատան բազմաթիվ նորածիններ ձայն չէին հանում. պատմություն, որը լսելիս մարդու մարմնով սարսուռ է անցնում
Հոկտեմբեր 3 20:42 2017

Չելսիից մի կին՝ Դայնան, ով վերջերս բավական բարդ ծննդաբերությունից հետո դարձել է առողջ փոքրիկի երջանիկ մայր, պատմել է մի դեպք, որը չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին: Դայնայի խոսքով՝ նա մի անգամ ամուսնու հետ գնացել է եկեղեցի, որտեղ մի միսիոներ պատմել է իր տեսած սրտաճմլիկ պատմությունը:

Դայնան պատմում է. «Նա (միսիոները) հաճախ էր այցելում մանկատներ և այդ այցելություններից մեկը շատ ավելի մեծ տպավորություն է գործել նրա վրա: Այդ անգամ նա մտավ նորածինների սենյակ և չհավատաց իր ականջներին: Սենյակում կար մոտ 100 սայլակ, բայց երեխաներից ոչ մեկն անգամ ձայն չէր հանում, ինչն այնքան բնորոշ չէր փոքրիկ երեխաներին, որ մթնոլորտը թվում էր տարօրինակ և նույնիսկ զարհուրելի: Այդ ժամանակ միսիոները հարցրել է դայակին, թե ինչո՞ւ է սենյակում այդքան լուռ և կինը տվել է այնպիսի պատասխան, որը լսելիս յուրաքանչյուրի մարմնով սարսուռ կանցներ»:


Դայինայի խոսքով՝ կինը, թախիծն աչքերում, նայել է և պատասխանել. «Մեզ մոտ հայտնվելիս՝ սկզբնական շրջանում նրանք անընդհատ լաց են լինում: Բայց անցնում է ժամ, երկու ժամ, մեկ օր, մեկ շաբաթ և նրանք հանգստանում են, քանի որ հասկանում են, որ ոչ մեկը չի գա…»:
Մանկատուն ընկած երեխաները հասկանում են, որ ո՛չ հինգ րոպե անց, ո՛չ էլ մեկ ժամ անց նրանց մոտ ոչ մեկը չի գա և հնարավոր է, որ երբեք էլ չգա:


«Այս խոսքերից հետո սիրտս կարծես կանգ առավ: Ես ինձ խոսք տվեցի, որ միշտ կգնամ երեխայիս մոտ: Ես վերադարձա տուն, ամուր գրկեցի դստերս և խոստացա, որ կգամ նույնիսկ գիշերը, եթե լսեմ նրա լացի ձայնը: Խոստացա, որ ամուսնուս հետ միշտ կլինենք նրա կողքին և կաջակցենք ցանկացած իրավիճակում, կսիրենք մեր դստերը և կդառնանք նրա համար ամենաապահով ապաստանն ու աշխարհի ամենահարմարավետ վայրը: Խոստացա, որ միշտ կլինենք նրա հետ», - եզրափակեց Դայանան: