«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է․
«Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին։
10% հարկ՝ փոքր բիզնեսին հավասար է հարված՝ աշխատող մարդուն։
ՔՊ-ական կառավարությունը 2025-ից կրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10 %։
Ի՞նչ է սա նշանակում և ո՞ւմ է վնասում․ ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին։
Փոքր խանութը չի դիմանում։ Արհեստավորը փակում է գործը։ Մարդը կորցնում է աշխատանքը։ Ընտանիքը մնում է առանց եկամտի։
Հայաստանում կա 122,000 փոքր ու գերփոքր բիզնես, 69,000 շրջանառության հարկ վճարող, 400 000 աշխատող։
Սրանք պարզապես թվեր չեն։ Խոսքը 400 հազար ընտանիքի մասին է, հազարավոր փոքր խանութների, արտադրամասերի, ծառայությունների, որոնք այսօր կանգնած են փակվելու վտանգի առաջ։
Սամվել Կարապետյանը կփոխի այս պատկերը։ Նրա 5 տնտեսական քայլերը աշխատող մարդուն խեղդող քաղաքականության փոխարեն՝ զարգացնող տնտեսական միջավայրի մասին են.
0% հարկ՝ փոքր և միջին բիզնեսի համար. բիզնեսը կաշխատի, ոչ թե կփակվի։ Ընտանիքը եկամուտ կստանա, չի՛ արտագաղթի։
Ուժեղ Հայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու, այն լինելու է մեր տնտեսության ողնաշարը»։










