Արշակ Սրբազանի կալանքը Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է․ Մկրտչյան


Արշակ Սրբազանի կալանքը Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է․ Մկրտչյան
Փետրվար 2 18:49 2026

Երևանի ընդհանուր Իրավասության Քրեական դատարանում շուտով կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդությունը։ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ անհրաժեշտ է անդադար կրկնել, թե ինչու է կալանավորված Արշակ Սրբազանը։

«Դա պարզապես Նիկոլի ցանկությունն է, քաղաքական ուղիղ հրահանգը,  քանի որ Սրբազանը չի դարձել տիրադավ,  չի դավաճանել Հայ Առաքելական եկեղեցուն, չի միացել տիրադավներին, կոմպրոմատների գերիներին, դրա համար Նիկոլը գործի է դրել իր պատժիչ մեքենան։ Իսկ հեղինակազրկված իրավապահները  ստրկական կարգապահությամբ կատարում են Նիկոլի հրամանները։ Արշակ Սրբազանի կալանքի գործով կարևոր մանրամասներ կան․  փնտրել են հարմար դատավոր, մարդ, ով միանշանակ պետք է կատարի հրահանգները», -ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 5-ին երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։