2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նշվում է՝ հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:
«Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:
Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնեական լիազորությունները
2
Փետրվար,
2026 15:37
Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Օֆելյա Սիմոնյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ կ ...










