Նախկին նախարարներից մեկը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և անմիջապես ազատվել պատժից․ Առաքելյան


Նախկին նախարարներից մեկը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և անմիջապես ազատվել պատժից․ Առաքելյան
Փետրվար 2 12:22 2026

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Օրեր առաջ նախկին նախարարներից մեկը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և անմիջապես ազատվել է պատժից՝ համաներման կիրառմամբ։

Վստահ եմ, որ սա միակ դեպքը չէ, երբ նախկին պաշտոնյաներն ազատվել են կամ ազատվելու են պատժից համաներման կիրառմամբ, այն համաներմամբ, որը նախաձեռնել էր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և ընդունվել էր 2018թ․ նոյեմբերին՝ ՀՀԿ-ական խորհրդարանի գործունեության վերջին օրերին»։