Երբ երկիրը չունի վստահելի առաջնորդ, միջազգային մեծ ներդրումներ չեն լինում. Գոհար Ղումաշյան (Տեսանյութ)


Երբ երկիրը չունի վստահելի առաջնորդ, միջազգային մեծ ներդրումներ չեն լինում. Գոհար Ղումաշյան (Տեսանյութ)
Հունվար 31 23:26 2026

«Դեռ 2020 թվականից, երբ ստեղծվել էր «Հայ գործարարների ասոցացիան», Սամվել Կարապետյանը՝ որպես ասոցացիայի հիմնադիր և նախագահ, մի շարք շատ մասշտաբային ծրագրեր էր մտածել մեր երկրի զարգացմանը նվիրված, ներդրումային հնարավորությունների մեծացմանն ուղղված։

Ի դեպ, ասոցացիան շահույթ չենթադրող կազմակերպություն է, չունի ոչ մի անդամավճար, արտերկրում բոլորը զարմանում են՝ ինչու ենք այդ ամենն անում անշահախնդիր։ Պատասխանը հստակ է՝ Սամվել Կարապետյանի հավատամքն է, որ արժեքը նաև քո հնարավորություններով կիսվելն է։ Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, օգնում ենք, որ հայ գործարարներն ավելի ներկայանալի լինեն արտերկրում, բարձր պահեն մեր երկրի հեղինակությունը»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։

«2021 թվականին մեծ իրադարձություն եղավ, մենք ամբողջ աշխարհից հրավիրեցինք հազարից ավելի հայ գործարարների, իրականացրինք առաջին հայկական բիզնես համաժողովը։ Սամվել Կարապետյանի ցանկությունն էր վարակիչ օրինակ դառնալ հայազգի գործարարների համար, որոնք նույնպես պատրաստակամություն կցուցաբերերին Հայաստանում ներդրումներ կատարելու։

Հայաստան էին ժամանել նաև մի շարք արտասահմանյան գործընկերներ, որպեսզի համատեղ միջազգային ծրագրեր սկսեինք ՀՀ տարածքում։ Մենք սկսեցինք այդ ծրագրերը, հաջողությամբ պսակվեցին դրանք, մինչ օրս շարունակվում են, բայց հարցերի հարցն է՝ դրանից հետո ի՞նչ նոր մեծ ներդրումային ծրագրեր են բերվել Հայաստան. գրեթե չկան։ Երբ երկիրը չունի վստահելի առաջնորդ, ներդրումներ չեն լինում։

2024 թվականի վերջի դրությամբ «Հայ գործարարների ասոցացիայի» շրջանակներում մենք ունեինք ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածություններ տարբեր երկրների հետ՝ Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական մի շարք երկրների հետ, այդ պայմանավորվածությունները կյանքի պետք է կոչվեին 2025 թվականին, բայց հիմա սառեցված են, որովհետև երկրի ղեկավարը ամենևին վստահություն չի ներշնչում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում