Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում
Հունվար 31 10:27 2026

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը (2026թ․)։

 

 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

-Կենտրոնում՝ հունվարի 20-23-ը և 25-ին,

 

-Նոր Նորքում՝ հունվարի 20-ին,

 

-Արաբկիրում՝ հունվարի 23-ին,

 

-Շենգավիթում՝ հունվարի 21-ին։

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 

-Նոր Նորքում՝  հունվարի 21-22-ը և 26-ին,

 

-Շենգավիթում՝ չի գերազանցել,

 

-Կենտրոնում՝ չի գերազանցել,

 

-Արաբկիրում՝ չի գերազանցել։

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: