Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար


Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար
Հունվար 30 23:16 2026

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բանակի հոգևոր առաջնորդության լուծարման վերաբերյալ իրարամերժ լուրերի ֆոնին (այդպես էլ հստակ չասվեց՝ վերջիվերջո քահանա/սարկավագ զորքերում մնալու է, թե ոչ) շատերը, կարծես, մոռացել են կամ շատ երիտասարդ են հիշելու համար, որ 20 տարի առաջ հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նախևառաջ բանակում տարաբնույթ տոտալիտար աղանդների ագրեսիվ հոգեորսությունը զսպելու համար։

Հիշում եմ՝ շատ լուրջ խնդիր էր այն ժամանակ, ու բանակում ինքնուրույն չէին կարողանում այդ հարցը լուծել։ Ամենայն հարգանքով խղճի և դավանանքի ազատության բոլորի իրավունքի նկատմամբ, սա շատ նուրբ ու վտանգավոր խնդիր է, որը դժվարությամբ, բայց հաջողվել է կառավարելի դարձնել։ Ուզում եմ հավատալ, որ բանակում այս հարցին այնուամենայնիվ պատշաճ շրջահայացությամբ են վերաբերվում»։