Չնայած առաջիկա օրերին սպասվող տեղումներին՝ եղանակը զգալի կտաքանա․ վաղվանից մինչև փետրվարի 3-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)


Չնայած առաջիկա օրերին սպասվող տեղումներին՝ եղանակը զգալի կտաքանա․ վաղվանից մինչև փետրվարի 3-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Հունվար 30 09:48 2026

Վաղը երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջանից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը՝ ներառյալ։ Այս մասին ասել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

 

«Ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։

Բայց, քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովի շրջանից Հարավարևմուտքից իր հետ բերում է տակ օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղվանից մինչև փետրվարի 3-ը՝ ներառյալ օդի ջերմաստիճանը մյուս օրերի համեմատ կբարձրանա 7-8 աստիճանով»,-ասել է նա։