«Մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության իրական բաստիոնում ՝ Եվրպայում, ԱՄՆ-ում, խոսքի ազատությունը պահվում է, իսկ այստեղ՝ դրա ֆեյք տարբերակով փորձում է արվում ներկայացվել, որ այս գործընթացը խոսքի, ժողովրդավարության մասին է»,- «Իմնեմնիմի-2» քրեական գործով դատական նիստում հանրային մեղադրողի կողմից մեղադրական եզրակացությունը ներկայացվելուց հետո ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը։
Նա նշեց, որ լսելով մեղադրական եզրակացությունը՝ սա բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ։
Դատավորի հարցին՝ արձանագրենք, որ առաջադրված մեղադրանքը չեք ընդունում, Սաղաթելյանն ասաց. «Միանշանակ, իհարկե, չեմ ընդունում»։
Մանրամասն՝ տեսանյութում։











