«Ես պատրաստ եմ ինձ հենց հիմա մեղավոր ճանաչել, եթե այստեղ բերեն ու նստացնեն Ազգային ժողովի նախագահին մեզ «շան լակոտ» ասելու համար»,- «Իմնեմնիմի-2» քրեական գործով դատական նիստում հանրային մեղադրողի կողմից մեղադրական եզրակացությունը ներկայացվելուց հետո ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ պատրաստ է իրեն մեղավոր ճանաչել, եթե Ալեն Սիմոնյանը դառնա հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, անպարկեշտ արտահայտությամբ մարդուն վիրավորելու համար մեղադրյալ։
«Մնացած պարագաներում, ինչպես հիմա... սա ուղղակի խոշտանգում է, ինչին ես պատրաստ եմ»,- ասաց Սամսոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։












