Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում.Հրդեհի վայր է ժամանել 18 մարտական հաշվարկ


Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում.Հրդեհի վայր է ժամանել 18 մարտական հաշվարկ
Հունվար 29 18:33 2026

Շերամի փողոցում այրվող արտադրամասի տարածք է ժամանել մոտ երկու տասնյակ մարտական հաշվարկ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ստացվում է, որ այս պահին դեպքի վայրում է 18 մարտական հաշվարկ ու հերթապահ խմբերը։