Մենք, բազմաթիվ այլ եվրոպական եկեղեցիներ, ուշադիր հետևում ենք Հայ Առաքելական Եկեղեցու կալանավորված չորս եպիսկոպոսների դատական գործերին. Դանիայի Եկեղեցիների Խորհուրդ


Մենք, բազմաթիվ այլ եվրոպական եկեղեցիներ, ուշադիր հետևում ենք Հայ Առաքելական Եկեղեցու կալանավորված չորս եպիսկոպոսների դատական գործերին. Դանիայի Եկեղեցիների Խորհուրդ
Հունվար 29 17:47 2026

Դանիայի Եկեղեցիների Խորհուրդի հայտարարությունն է տարածել՝ ուղղված  Նիկոլ Փաշինյանին.

«Դանիայի Եկեղեցիների Խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր քույր եկեղեցին է, Դանիայի Հայ Առաքելական եկեղեցին՝ մեր Խորհրդի անդամ։

Սույն գրությամբ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ Հայաստանում, ըստ երևույթին, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները։ Մտքի, խղճի և կրոնի ազատությունը հիմնարար իրավունքներ են, որոնք պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որոնք վավերացվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից:

Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որի հանդեպ պետք է հարգանք տածել հասարակության մեջ իր նշանակության և օրենքի շրջանակներում իրականացվող գործունեության համար, ինչպես նաև որպես կրոնի ազատության և խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Այդ պատճառով մենք խստագույնս հորդորում ենք, որ եկեղեցական առաջնորդների նկատմամբ ցանկացած դատական գործընթաց իրականացվի՝ լիարժեք հարգելով իրավական պետության սկզբունքները, համաչափությունը և կրոնի ազատությունը, հատկապես՝ ներկայումս կալանավորված չորս եպիսկոպոսների պարագայում։ Մենք, ինչպես և բազմաթիվ այլ եվրոպական եկեղեցիներ, ուշադիր հետևում ենք նրանց դատական գործերին։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին պաշտպանել Հայաստանի դարավոր քրիստոնեական ավանդույթը և ապահովել, որ երկխոսությունը, իրավական անվտանգությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության առաջնորդող արժեքներ։

Խաղաղության, արդարության և հաշտության հույսով,

«Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն,

արդարությունն անդորրություն պիտի հաստատի,

հույս ունեցողները հավիտյան պիտի մնան»:

(Եսայի 32:17)

Դանիայի Եկեղեցիների Խորհրդի անունից

Պետեր Բիրխ,

Էլինորի եպիսկոպոս, Դանիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցի,

նախագահ

Աղբյուրը՝ այստեղ։