Սա սարսափելի է՝ իր բարոյականությամբ հերթական հակառեկորդը. Արմեն Աշոտյան


Սա սարսափելի է՝ իր բարոյականությամբ հերթական հակառեկորդը. Արմեն Աշոտյան
Հունվար 28 19:13 2026

«Ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ-ի նիստում Արարատ Միրզոյանի ելույթի հիմնական թեզերին, որոնք ոտից գլուխ սուտ էին և նիկոլական պրոպագանդայի զարհուրելի հակագոհարներ էին»,- ասաց  ՀՀԿ փոխնախարար Արմեն Աշոտյանը՝ Անդրադառնալով ԵԽԽՎ նիստում ՀՀ-ի անդամակցության 25-ամյակին նվիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին

Նա շեշտեց, որ ավելի խոցելի էր Միրզոյանի  ելույթի հարցուպատասխանի մասը։

Աշոտյանը նշեց, որ Հայստանը ԵԽԽՎ-ին անդամակցել է Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2001 թվականին, հիմնական ռեֆորմները իրականացրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, իսկ Սերժ Սարգսյանի նախգահության ընթացքում շարունակվել են երկրի ժողովրդավարցման գործընթացների բազում փաթեթների իրագործումը։

«Այսօր իրենց կողմից այդքան չսիրված նախկինների աշխատանքի հերթական պտուղը փորձում էր վայելել, կամ իրենով անել նիկոլական ռեժիմի ԱԳ նախարար կոչվող ներկայացուցիչը, երբ այսօր Ստրասբուգում խոսում էր Հայաստանում կատարված բարեփոխումների մեր անդամակցության 25 ամյակի մասին։ Բայց այնքան ապերախտ են, որ  խոսում ու ասում են, թե Հայաստանը ինչեր է ձեռք բերել ԵԽԽՎ-ին անդամակցության շնորհիվ և հետո իրենց վերագրում փաստը՝ ասելով թե այդ ամեն ինչը ձևական էր մինչև 2018 թվականին իրենք չեկան իշխանության։ Սա սարսափելի է՝ իր բարոյականությամբ հերթական հակառեկորդը»,-Ասաց Աշոտյանը՝ տարակուսելով, թե Երկրորդ և Երրորդ նախագահներն այդ բարեփոխումներ անեն, իսկ Միրզոյանը այն վերագրում է իրեն։

Աշոտյանը հիշեցրեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր որ Հայաստանում դատական իշխանությունները կոռումպացված, քաղաքականացված և կախյալ են և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ԵԴ որոշումները չի կատարում։

 ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը նույնպես ԵԽԽՎ-ի փաթեթով է ձևավորվել, բայց այսօրվա ՄԻՊ-ը աչք է փակում բազմաթիվ ապօրինույթունների դեմ՝ մասնավորապես լռելով նաև «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիրների՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի իրավունքների, մասնավորապես վերջինիս հացադուլի վերաբերյալ լռելու մասին։

Աշոտյանը նկատեց, որ Միրզոյանը խոսեց Հիբրիդային պատերազմի մասին բայց վախեցավ հնչեցնել Ռուսաստանի անունը, դրա փոխարեն ՔՊ-ական պատասխանատուները գնում են Մոսկվա և «լպստում ռուս պաշտոնյաների հասանելի մարմնի մասերը։

« Ի միջի այլոց, Արարատ Միրզոանին ԵԽԽՎ-ում նաև չծափահարեցին»,- ասաց Աշոտյանը