Հուզված կինը «Եռաբլուր»-ում դիմեց Նարեկ Կարապետյանին. «Խնդրում ենք, կանգնեցրեք այս ընթացքը, մենք ձեր կողքին ենք»


Հուզված կինը «Եռաբլուր»-ում դիմեց Նարեկ Կարապետյանին. «Խնդրում ենք, կանգնեցրեք այս ընթացքը, մենք ձեր կողքին ենք»
Հունվար 28 14:38 2026

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին այսօր «Եռաբլուր»-ում մոտեցել է մի կին, հուզված դիմել է նրան՝ կոչ անելով անել հնարավոր ամեն բան, որպեսզի երկրում տեղի ունեցող գործընթացները չկրկնվեն։

Կնոջ խոսքով՝ վերջին ամիսներին հասարակությունը ականատես է լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել է Հայաստանը։

«Վերջին հինգ ամիսների ընթացքում մենք ականատես ենք լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել ենք։ Մենք այլևս չգիտենք՝ ինչպես դիմել ժողովրդին, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում մեզ հետ»,-ասել է կինը։

Նրա խոսքով՝ արդեն սպառվում է այն, ինչ մնացել էր, վտանգի տակ է նույնիսկ եկեղեցին՝ որպես վերջին պահպանված արժեք.

«Այն, ինչ մեզանից մնացել էր, արդեն սպառվում է, և նույնիսկ եկեղեցին՝ վերջին պահպանվածը, ցանկանում են վերածել մզկիթի»։

Դիմելով Նարեկ Կարապետյանին՝ նա խնդրել է գործել՝ կանգնեցնելու այս ընթացքը և վերացնելու դրա հետևանքները։

«Խնդրում ենք Ձեզ անել հնարավոր ամեն բան՝ սա կանգնեցնելու և դրա բոլոր հետքերը վերացնելու համար։ Մենք Ձեզ խնդրում ենք գործել։ Մենք բոլորս Ձեր կողքին ենք, հենվեք մեզ վրա»,-ասել է նա։