Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Տիգրան Աբրահամյան


Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Տիգրան Աբրահամյան
Հունվար 28 11:02 2026

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առիթով առաջինը, ինչ գալիս է մտքիդ, այն մարդիկ են, ովքեր բավականին ծանր ու, առաջին հայացքից, անհաղթահարելի թվացող ժամանակներում բանակ հիմնադրեցին, դրա մասնիկը դարձան, կայացրեցին այն և բազում հպարտության առիթներ ստեղծեցին, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշել է, որ այս օրը հերթական առիթն է հարգանքի տուրք մատուցելու և խոնարհվելու վերջին երեք տասնամյակներում հայրենիքի պաշտպանության բարձր առաքելությունն իրականացնելիս նահատակված մեր հերոսների հիշատակի առաջ։

«Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելը՝ բանակի երբեմնի դերի ու առաքելության վերականգնման գործում և սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցելու համար:

Փառք մեր նվիրյալներին։

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»,- գրել է Աբրահամյանը։