Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ


Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ
Օգոստոս 29 15:20 2026

17 պետությունների ղեկավարները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից։ 

Մամուլի ծառայության տվյալներով, կազմակերպության անդամ պետությունների (Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Պակիստան, Տաջիկստան և Ուզբեկստան) ղեկավարներից բացի, հանդիպմանը կմասնակցեն նաև Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,  Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, Տոգոյի վարչապետ Ֆոր Գնասինգբեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, Վիետնամի փոխնախագահ Վո Թհի Ան Շուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։

Միջազգային կազմակերպությունները կներկայացնեն ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը, ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) գլխավոր քարտուղարը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, ՇՀԿ-ի հետագա զարգացման առաջնահերթ ոլորտները, ինչպես նաև քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, թվային, բնապահպանական, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ Նիստից հետո կստորագրվի կազմակերպության 25-ամյակի հռչակագիր, ինչպես նաև բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանն ու գործունեության կատարելագործմանը ուղղված փաստաթղթեր և որոշումներ։ Կընդունվեն նաև պետությունների ղեկավարների մի շարք թեմատիկ հայտարարություններ։

 

Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը տեղի կունենա Բիշկեկում օգոստոսի 31-սեպտեմբերի 1-ը։