ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է:
Հանուն սեփական իշխանության ու օտար տերերի ակնկալիքների զոհաբերել հազարավոր մարդկանց կյանքը և միլիոնավոր մարդկանց անվտանգությունն ու արժանապատվությունը («որ մեզ չասեն դավաճան», «որ հաշտությունը Ադրբեջանի հետ և երկխոսությունը Թուրքիայի հետ հնարավոր դառնա»), իսկ հետո հայտարարել զոհաբերված մարդկանց հիշատակի օր և խոնարհվել նրանց առաջ:
Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել»:










