Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)


Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)
Հունվար 27 13:21 2026

Եռաբլուրում լրագրողները ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Դավոսում կայացած համաժողովում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ալիևին ուղղված շնորհակալության մասին։

«Ըստ Ձեզ՝ ինչի՞ համար էր այդ շնորհակալությունը՝ «Եռաբլուրի՞», հայաթափված Արցախի՞, թե՞ զոհերի»,- հետաքրքրվեցին լրագրողները։

«Դուք ձեր հարցում ամեն ինչ ասացիք։ Գիտեք, անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը, միգուցե մարդ էլ պետք չէ իրենց ասել։ Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ՝ առաջիկայում այդ ամենը կշտկվի»,- ասաց նա։