ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նա «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի, ինչպես նաև Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և կուսակիցների հետ ծաղիկներ խոնարհեց «Արցախի կանչը» հուշահամալիրում՝ ի հիշատակ արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների։
Տեր Հովհաննեսը աղոթքի խոսք ասաց նահատակների հիշատակին։










