ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։
Ստացվում է՝ ԵԽԽՎ-ում տեղյակ չեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չգիտեն, որ Միքայել Սրբազանը, Սամվել Կարապետյանը և բազմաթիվ այլ մարդիկ այլախոհության համար ապօրինի կերպով բանտարկված են, և նման հայտարարությամբ են հանդես գալիս իրենց զեկույցում։ ԵԽԽՎ-ն չի դատապարտում և չի մեղադրում ՀՀ իշխանություններին՝ տեղի ունեցող դատաիրավական աբսուրդի համար, չնայած այն հանգամանքին, որ ապացուցված է և վաղուց բոլորի համար ակնհայտ՝ Հայաստանում դատարանները անկախ չեն։ Սա Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը։ Ավելի ուշ այս թեմայով տեսանյութ կհրապարակեմ, սակայն մինչ այդ, անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի ընդդիմադիր այլընտրանք ԵԽԽՎ-ում փաստացի բացարձակապես ներկայացված չէ»։










