Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել․ վախեցել է՝ իրեն սպանեն


Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել․ վախեցել է՝ իրեն սպանեն
Հունվար 27 14:09 2026

Միշա Գրիգորյանն Արցախում մնացած վերջին հայն է։

Ազատության հետ զրույցում արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, որը Հայաստան տեղափոխվածների մեջ ծանոթ ունի և նրա հետ կարճ խոսել է, նշել է, որ Միշա Գրիգորյանը  Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել։ Նա հրաժարվել է 2023թ. չհեռացած վերջին հայերի հետ Հայաստան գալ, որովհետև վախեցել է, որ իրեն կսպանեն, քանի որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք է տվել ու ադրբեջանական հեռուստատեսությամբ դրական արտահայտվել Ադրբեջանի մասին:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն [Միշա Գրիգորյանը], ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - Տիգրան Պետրոսյանի խոսքերն է փոխանցում Ազատությունը։