«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է


«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է
Հունվար 27 12:17 2026

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:

Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սոցցանցում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ: