Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ կայացրած որոշոմներն անհիմն են․ Արագածոտնի թեմ


Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ կայացրած որոշոմներն անհիմն են․ Արագածոտնի թեմ
Հունվար 26 19:48 2026

Արագածոտնի թեմի հայտարարությունը․

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ  քրեական վարույթով առաջին դատական նիստը:

Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը ևս մեկ ամսով:

Ակնհայտ է, որ կայացրած որոշոմներն անհիմն են եւ անընդունելի։ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեւել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:30-ին նույն վայրում:

Հասցե ք. Աշտարակ Տ.Մեծի 65»։