«Ներկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 42 մանկապարտեզում տեղադրված է 1700 տեսախցիկ»,- քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նա նշեց, որ դիտարկումը կատարվում են առցանց կամ հետագայում վերանայման միջոցով։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակում մշտադիտարկման արդյունքում արձանագրված 22% խախտումները վերաբերում են օրվա ռեժիմին, 8 %-ը՝ ֆիցիկական անվտանգությունը և 23%-ը պարապմունեքների բովանդակությանը։
«Երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի առիթ տվող արձանագրումները կազմում են 48 %»,-ասաց Հանրակրթության վարչության պետը։
Նա նաև տեղեկացրեց, որ մանկապարտեզներում նորաբաց վաղ մանկության երկու խմբերում տեսախցիկներով անցկացված դիտարկումները փաստում են անձնակազմի, բարեխիղճ, սրտացավ և արհեստավարժ աշխատանքը։










