Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Համացանցով հետևում էի Արագածոտնի մարզի դատարանում Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ իրականացվող շինծու վարույթով առաջին դատական նիստին։ Կալանքը վերացնելու մասին պաշտպանների հիմնավորումներն ավելի քան համոզիչ էին։ Այդ հիմնավորումների թվում էր այն, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր դատական սխալ և հնարավոր էր համարել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը, սակայն քանի որ բուն գործն արդեն փոխանցվել էր դատաքննության, չէր բեկանել կալանքի որոշումը։
Ճիշտ նույն վիճակն էր մեկ այլ քաղբանտարկյալի՝ իմ պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի պարագայում։ Ուստի վերստին նշեմ Վճռաբեկի նախադեպը, որով ստիպված է առաջնորդվել Վերաքննիչը, ամենախայտառակ նախադեպն է, որին ինձ առիթ է վիճակվել ծանոթանալ։
Վերադառնալով Մկրտիչ Սրբազանի գործին՝ նշեմ, որ նրա կալանքի ժամկետը նույնպես երկարաձգվեց։
Հայոց Եկեղեցու դեմ ռեպրեսիները շարունակվում են, և դրանց միացավ նաև դատավոր Դաբաղյանը։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։










