Դատարանը մեկ ամսով երկարացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը։ Միևնույն ժամանակ դատավորը որոշեց, որ նրա նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։ Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին վերագրվում է ընդդիմության հանրահավաքներին իբր մասնակցել ստիպելը։ Այս գործով տուժողներ են ճանաչվել արդեն կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը։










