Պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրեր. Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյան


Պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրեր. Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյան
Հունվար 26 14:22 2026

«Մենք ունենք լուրջ պատճառներ, որ պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրեր։ Հնարավոր էր վնասվեր ոչ միայն ես, նաև իմ ընտանիքը»,-  Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում ասաց  տուժող Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին քահանա տեր Արամը)։

Նա նաև նշեց, որ ինքն ու մյուս տուժող  Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) իրենց կարգալուծությունը  չեն ընդունում։

Ի պատասխան դատավորի հարցին, Ս.Ասատրյանն ասաց, որ հիմա չի շփվում թեմի հոգևորականների հետ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։